6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը

Պերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։

Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։

Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ են արել ներկաներին պահպանել հանգստություն։

Ցնցումները զգացվել են Լիմայի և Կալյաոյի բազմաթիվ շրջաններում։ Խաղը վերսկսվել է անվտանգության ստուգումներից հետո և ավարտվել «Սպորտինգ Կրիստալի» հաղթանակով՝ 3:2։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment