Անառակ որդին նորից ակտիվացավ․տասը րոպեում երկու հայհոյախառն գրառում բարձրաստիճան եկեղեցականների մասին

Վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայհոյել բարձրաստիճան եկեղեցականներին։ Նա վերջին տասը րոպեում երկու գրառում է կատարել.

«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։

Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

«Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»։
Նշենք, որ այսօր հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը News.аm-ի հետ զրույցում ասել է.

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Leave a Comment