«Հանուն Հանրապետության» կուսակցությունը սկսում է ստորագրահավաք` Ռուսաստանի ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջով

Հունիս 09,2025 23:41

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը սկսում է ստորագրահավաք` Ռուսաստանի ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջով:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Արցախի կորստին, մեր հայրենակիցների հայաթափմանը և Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունների խախտմանը մասնակցելուց հետո՝ այլևս անընդունելի է օտար ռազմական ներկայությունը մեր տարածքում։

Պահանջում ենք Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։

Ստորագրիր հիմա և տարածիր. սա մեր երկրի ինքնիշխանության, անվտանգության ու արժանապատվության հարցն է»։

Ստորագրահավաքը` հետևյալ հղումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment