Մենք կրակոցներին ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր ծառայությունը. ԳՇ պետ

Սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։ Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

Նա նկատեց, որ կրակոցներ կան, բայց դրանք նպատակային չեն. «Այն դեպքերում, երբ կրակոցները նպատակային են, մենք պաշտոնապես հայտնում ենք այդ մասին», – հավելեց Ասրյանը։

Նա բնական համարեց, որ Ադրբեջանը հերքում է դա՝ նշելով, թե դրանք կրակոցներ չեն։ «Սակայն կրակողը հենց Ադրբեջանն է», – նշեց նա։

Ըստ Ասրյանի, կրակոցները կարող են ուղղված լինել հայ զինծառայողների և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելուն։

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր ծառայությունը սովորականի պես, շարունակում ենք հետախուզությունը բոլոր հասանելի միջոցներով։ Հակառակորդի կողմից սադրիչ գործողություններ չկան», – եզրափակեց Ասրյանը։

Leave a Comment