Եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգեւոր առաջնորդություն, պետք է որոշակի ստանդարտների հետեւեն. ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ շոկի մե՞ջ է Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներից:

Ի պատասխան՝ նախարարն ասաց «ոչ» եւ չպատասխանեց հարցին, թե ինչպես է պատկերացնում՝ իրավապահներն ինչպե՞ս պետք է զբաղվեն վեհափառի ու այլ հոգեւորականների կուսակրոնության խախտման-չխախտման հարցով:

«Եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգեւոր առաջնորդություն, պետք է որոշակի ստանդարտների հետեւեն, որոնք սահմանված են»,- ասաց նախարարը՝ չկարողանալով հստակեցնել, թե իշխանության 7-րդ տարում ինչպես առաջացավ հոգեւորականներին վերաբերող հարցի հրատապությունը:

Նախարարն այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ նաեւ անդրադարձել էր 2024 թվականին արձանագրված գնաճի ցուցանիշին՝ ասելով, որ դեկտեմբերին 12 ամսյա գնաճը կազմել է 1,5 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 0,3 տոկոս: Նախարարը նաեւ վստահեցրել էր, որ հարեւան երկրների հետ համեմատած էլ՝ Հայաստանում բավականին ցածր տոկոս է կազմել գնաճը ու ըստ այդ ցուցանիշների պնդել, որ կատարյալ ցնդաբանություն են այն բոլոր պնդումները, թե Հայաստանում գնաճն աննախադեպ է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment