Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով առնվազն 36 մարդ է զոհվել – HayqNews


Հնդկաստանի հյուսիս-արևելքում մուսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, տուժել է ավելի քան 550 հազար բնակիչ: Այս մասին հայտնում է The Hindu թերթը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մայիսի 29-ից անդադար անձրևների և գետերի վարարման հետևանքով ամենաշատ զոհերը գրանցվել են Ասամ նահանգում, որտեղ տարերային աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 3 զինծառայող։ Մահացածների և անհետ կորածների մասին տեղեկություններ են ստացվել նաև Արունաչալ Պրադեշ, Մեղալայա, Միզորամ, Սիկիմ և Տրիպուրա նահանգներից։ Նահանգներում ավելի քան 10000 տուն է վնասվել, փակվել են դպրոցներ, խաթարվել են երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, բարդացել է բնակչությանը սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։

Փրկարարական աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են բանակի ստորաբաժանումները և ՌՕՈւ ուղղաթիռները։ Սիկկիմում ավելի քան 1600 զբոսաշրջիկ է տարհանվել ջրհեղեղի գոտուց, իսկ վատ եղանակից տուժած շրջանների տասնյակ հազարավոր բնակիչներ տեղավորվել են ժամանակավոր ճամբարներում։

Leave a Comment