Դեմբելեն երկար դադարից հետո առաջին անգամ խոսել է Բարսելոնայի մասին — Armsport.am

«ՊՍԺ»-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է իր նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» մասին՝ ընդգծելով իր հարգանքը կատալոնական գրանդի նկատմամբ։

«Ես Բարսելոնա ժամանեցի 20 տարեկանում։ Դա իմ երազանքի ակումբն էր։ Երբեք չեմ վիրավորի Բարսելոնային և երբեք անհարգալից վերաբերմունք չեմ ցուցաբերի։ Ես երազում էի խաղալ այդ թիմում»,- Դեմբելեի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Դեմբելեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Դեմբելեն տոնեց «Բարսելոնայի» դարպասը խփած գոլը։ Կատալոնական ակումբը նրան ձեռք էր բերել Դորտմունդի «Բորուսիայից»՝ վճարելով 135 միլիոն եվրո։

Leave a Comment