«Նզո՛վք դավաճաններին, ամո՛թ լռողներին». ակցիա՝ ի պաշտպանության Հայոց եկեղեցու

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ հունիսի 2-ին մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանության Հայոց եկեղեցու։

Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց ֆլեշմոբ են իրականացրել։

Պարանին լվացքի ամրակներով կախել էին տարբեր գրառումներով պաստառներ. «Մեր արհավիրքի պատճառը սատանայապաշտ իշխանություններն են», «Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայ ազգի հիմնասյունն է», «Նզո՛վք դավաճաններին, ամո՛թ լռողներին», «Խավարասերները հարձակվում են եկեղեցու վրա, որովհետև վախենում են լույսից», «Եկեղեցուն հարվածողը ծառայում է սատանային», «Քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլի կենակցին», «Նեռապաշտները հարվածում են սրբություններին», «Ով Հայ եկեղեցուն կոչում է այլասերված, ինքն է սրբապիղծը» և այլն։

Leave a Comment