Հայտնի է Էդգար Սևիկյանի ապագան — Armsport.am

«Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հայրը՝ Մարտիրոս Սևիկյանը, «СЭ»-ի հետ զրույցում մեկնաբանել է ֆուտբոլիստի ապագան:

«Էդգարը կվերադառնա «Ֆերենցվարոշ»՝ ազգային հավաքականի խաղերից անմիջապես հետո»,- նշել է Մարտիրոս Սևիկյանը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Լոկոմոտիվը» որոշել է չգնել կիսապաշտպանի տրանսֆերը հունգարական ակումբից:

Անցած մրցաշրջանում Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 20 հանդիպման և կատարել 4 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Ֆերենցվարոշի» հետ գործում է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Ըստ Transfermarkt պորտալի՝ հայ կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է 2.5 միլիոն եվրո:

Leave a Comment