Միջազգային կարգն ի զորու չէ խաղաղություն ապահովել․ Թուրքիայի ԱԱԽ գլխավոր քարտուղար

https://arm.sputniknews.ru/20250528/mijazgajin-kargn-i-zvoru-che-khaghaghutjun-apahvovel-turqiaji-aakh-glkhavvor-qartughar-89463297.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89462277_342:0:1542:900_1920x0_80_0_0_32467c5e7879d5ba488df7b784b3cb42.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, անվտանգության խորհուրդ, մոսկվա, համաժողով, օկայ մեմիշ

թուրքիա, անվտանգության խորհուրդ, մոսկվա, համաժողով, օկայ մեմիշ

Բաժանորդագրվել

Գործող միջազգային կարգը առկա խնդիրներին լուծում չի առաջարկում։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օկայ Մեմիշը կարծում է, որ գոյություն ունեցող միջազգային կարգն ի վիճակի չէ ապահովել խաղաղություն և արդարություն: Այս մասին նա հայտարարել է անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման ժամանակ։

Երկրները պետք է ունենան անվտանգության երաշխիքներ, բայց ոչ ուրիշների հաշվին․Պուտին

Մեմիշի խոսքով՝ գոյություն ունեցող միջազգային կարգը չի կարող արդյունավետ լուծումներ առաջարկել այն խնդիրների համար, որոնց բախվում է համաշխարհային հանրությունը:

«Համաշխարհային հանրությունն օգտվում է այն օգուտներից, որոնք ապահովել է գլոբալիզացիան։ Այնուամենայնիվ, դրանք հավասարապես չեն գործում բոլորի համար: Դրա ամենակարևոր հետևանքը պարենային անվտանգության ապահովման հարցն է և սովի խնդիրը։ Ասիայում և Աֆրիկայում միլիոնավոր մարդիկ սովամահ են լինում: Այս վիճակը փոխելու միակ ճանապարհը միջազգային համագործակցության և համերաշխության ամրապնդումն է։ Գլոբալ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են հավաքական գործողություններ», – նշել է Օկայ Մեմիշը։

Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի է ունենում մայիսի 27-29-ը Մոսկվայում: Համաժողովին մասնակցում են 129 պատվիրակություններ 105 երկրներից, որոնք անդամակցում են ԲՐԻԿՍ-ին, ՇՀԿ-ին, ԱՍԵԱՆ-ին, ԱՊՀ-ին, Արաբական պետությունների լիգային, Աֆրիկյան միությանը, ՀԱՊԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների: Հայաստանն այս հանդիպմանը ներկայացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

Leave a Comment