ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։
«Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն հայտնի այստեղ գործարան կառուցելու, մենք կարող ենք քննարկել որոշակի հետաձգում այն ժամանակահատվածի համար, երբ նրանք այն կառուցեն։ Կարծում եմ՝ դա նպատակահարմար կլինի», – ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողի հարցին՝ ԵՄ-ի հետ գործարք կնքելու հնարավորության մասին։