Չհանձնվելու, քրտնաջան աշխատելու պարգևը. Շուշան Փաշինյանն ավարտել է Գերմանիայում գտվող UWC Robert Bosch college-ը. ԼՈՒՍԱՆԿԱՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանն ավարտել է Գերմանիայում գտվող UWC Robert Bosch college-ը։ 

Ինստագրամյան story բաժնում հրապարակված լուսանկարին կից գրված է. 

«Չհանձնվելու, քրտնաջան աշխատելու և շարունակ ներկա լինելու պարգևը»:

Ռոբերտ Բոշի անվան Գերմանիայի UWC քոլեջը Միացյալ Համաշխարհային Քոլեջների (UWC) անդամներից է, աշխարհի 15 քոլեջներից մեկը։ UWC-ի շարժման և քոլեջի նպատակն է «դարձնել կրթությունը ուժ մարդկանց, ազգերին և մշակույթերին միավորելու համար, որն էլ կհանիդսանա խաղաղության և կայուն ապագայի նախադրյալ»։ 

Քոլեջը յուրաքանչյուր տարի 200 նոր աշակերտ է ընդունում, որոնցից 50-ը Գերմանիայից են, իսկ մյուս 150-ը՝ այլ ազգերից։

Leave a Comment