
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կայացած մամուլի ասուլիսին բացահայտել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի որոշ մանրամասներ։
Պատասխանելով հայ լրագրողի մեղդրանք պարունակող հարցին՝ ՌԴ նախարարն ընդգծել է․ «Մեզ ոչ ոք չի կարող կշտամբել, քանի որ վերջին առնվազն 20 տարիների ընթացքում և՛ նախագահ Պուտինը, և՛ նախագահ Մեդվեդևը առաջ են մղել լուծումներ, որոնք խաղաղ բանակցությունների միջոցով արդարացի մոտեցում էին ապահովում»։
Ըստ Լավրովի, առաջարկվում էր «ադրբեջանական 7 շրջաններից 5-ը հանձնել որպես առաջին քայլ և որպես միջանկյալ փուլ՝ պահպանել Քելբաջարի և Լաչինի շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի լուծումը հետաձգելով երկար տարիներով, իսկ ըստ էության՝ մինչև ապագա սերունդները»։
Նախարարը նկատել է, որ ինչ ստացվեց (Լեռնային Ղարաբաղի լիակատար օկուպացիան), հետևանքն էր այն բանի, որ «փոխզիջումային առաջարկները մերժվել էին։ Սակայն իրացվել է ընտրության իրավունքը՝ բանաձևից հրաժարումը», – հավելել է նախարարը։