Փորձել են ցրել ցույցը՝ ԱԳՆ-ից այն տեղափոխելով ավելի քիչ տեսանելի վայր. ՀՔԱՎ-ը կվիճարկի ՆԳՆ ծառայողների գործողությունները

ՀՔԱՎ. Բռնապետական և ագրեսոր Ռուսաստանի Դաշնության ոչ մի ներկայացուցիչ տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ 2025թ․-ի մայիսի 20-21-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այցի դեմ բողոքի ցույց է նախաձեռնվել ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց։ ՀՀ ՆԳՆ աշխատակիցները փորձել են ցրել ակցիան՝ ԱԳՆ-ից այն տեղափոխելով ավելի քիչ տեսանելի վայր։

A protest action against the visit of the Minister of Foreign Affairs of the Russian Federation Sergey Lavrov to Armenia took place in front of the RA Ministry of Foreign Affairs building in Yerevan

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վիճարկելու է ՀՀ ՆԳՆ ծառայողների գործողությունները, մասնավորապես ակցիայի մասնակիցներին ակցիայի իրականացման վայրից ոչ տեսանելի հատված տեղափոխելը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Leave a Comment