
Մայիսի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մոնումենտալ 2-րդ՝ «Զանգով սիմֆոնիան» և պարսկական սիմֆոնիկ երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ կոմպոզիտոր Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերները»։ Համերգը կղեկավարի դիրիժոր Շահին Դանեշվարը (Իրան)։
Նվագախմբից հայտնում են, որ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին։ Այն անվանվել է «Զանգով սիմֆոնիա», քանի որ ստեղծագործության սկիզբն ու ավարտն ազդարարում են զանգերը։