Մալերի առեղծվածային սիմֆոնիան՝ առաջին համերգից 20 տարի անց

Հունվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Գուստավ Մալերի վերջին՝ 9-րդ Սիմֆոնիան, որը համարվում է երաժշտական պատմության ամենաառեղծվածային գործերից մեկը: Մալերը այն չի հասցրել լսել եւ մահացել է պրեմիերայից մեկ տարի առաջ: Այս ստեղծագործությունը հաճախ անվանում են «Հրաժեշտի» սիմֆոնիա: Սրտի խնդիրներ ունեցող Մալերը, սարսափելով … Read more

Երաժշտական կատարսիս կամ Պրոկոֆեւից մինչեւ Խաչատրյան

Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 𝟭𝟳-ին կայացած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը լավագույններից էր: Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ինչպես միշտ մնաց իր բարձրության վրա՝ վաստակելով հոտնկայս ծափահարությունների հերթական չափաբաժինը: Երեկոյի ընթացքում հնչեց Պրոկոֆեւի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ կատարողական բարձր տեխնիկայով, խորությամբ ու նրբագեղությամբ հայտնի դաշնակահար Դենիս Կոժուխինի կատարմամբ: … Read more