Վատիկանի Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է բարձրանում, հաղորդում է BBC News-ը։
Դա նշանակում է, որ քվեարկության գործընթացն ավարտված է, և կարդինալներն ընտրել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի իրավահաջորդին։
Դեռևս հայտնի չէ, թե ով է ընտրվել, բայց դա պարզ կդառնա, երբ նրանք հայտնվեն Սիքստինյան կապելլայի պատշգամբում, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ ժամվա ընթացքում։
Նշենք, որ սա Վատիկանում կոնկլավի երկրորդ օրն է, որտեղ Սիքստինյան կապելլայից արդեն երկու անգամ սև ծուխ էր բարձրացել, ինչը վկայում է, որ դեռևս որոշում չի ընդունվել։