Թեհրանում մեկնարկել է Միրզոյան-Արաղչի հանդիպումը – Live News

Թեհրանում մեկնարկել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները:
Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։

Հիշեցենենք, որ Արարատ հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կգտնվի ԻԻՀ–ում։

Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ:

Leave a Comment