Հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է, բայց առանձին դեպքեր շարունակում են մտահոգել։ Մալիշկայում գիշերները քարեր նետող դիմակավորված անձը դեռ չի բացահայտվել, իսկ Աջափնյակում լքված նորածնի դեպքով էլ ոստիկանությունը դեռ որոնում է երեխային թողած անձին։ Ի՞նչ է ցույց տալիս ոստիկանության առաջին կիսամյակի վիճակագրությունը, և որքանո՞վ է հաջողվում ոչ միայն բացահայտել, այլև կանխել նման դեպքերը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: