«ԱՄՆ նոր տարածք» Թրամփի հրապարակած քարտեզին՝ Իրանից հակադարձել են – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզի պատկերը՝ «ԱՄՆ նոր տարածք» մակագրությամբ։ Իրանից հակադարձել են, նշելով, որ Թրամփը գրառման մեջ միայն ճիշտ է օգատգործել «Պարսից ծոց» անվանումը։

Թրամփի հրապարակած քարտեզի վրա Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցը շրջանակի մեջ է առնված, իսկ պատկերի վերևում գրված է «ԱՄՆ նոր տարածք»։

Թրամփին արձագանքել է Իրանի Իսլամական Հանրապետության իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, գրել է MEHR -ը։

Ղարիբաբադին նշել է, որ Թրամփն իր վերջին հրապարակման մեջ ճիշտ է օգտագործել «Պարսից ծոց» անվանումը, իսկ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ նախագահի «մոլորությունը շուտով կամ կուղղվի, կամ իրանական կողմը ստիպված կլինի ուղղել այն»։

Leave a Comment