ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել միանալ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին ինքնուրույն հանցագործություն ճանաչելու նախաձեռնությանը։
«Բնականաբար, իմ այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ։ Այսպիսով, ես հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»,- հայտարարել է Հակոբյանը։
Հակոբյանն ընտանեական բռնության դեպքերի մասին բարձրաձայնել էր հուլիսի վերջին՝ նշելով, որ թեման բարձրաձայնելուց հետո սեփական անվտանգությանն ու կյանքին ուղղված սպառնալիքներ է ստացել: Նրա հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Հակոբյանի «հրապարակմանը ընթացք է տրվել»։
Ավելի ուշ Հակոբյանը օգոստոսի 17-ին հայտարարությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով ընդունել ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացնող օրենք։
