ԱԺ ՔՊ խմբակցությունը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։
«Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:
Քննարկվել են ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ Պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը»,- հայտնում են ՔՊ խմբակցությունից:
