Զելենսկին շտապ խնդրանքով դիմել է Ռուսաստանին – Live News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել կրակը ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի ֆոնին։ Նա իր ուղերձը հրապարակել է սոցիալական ցանցերում։

«Բոլորի համար ակնհայտ է, որ հրադադարը կարող է ստեղծել համաձայնությունների համար անհրաժեշտ պայմաններ», – հայտարարել է Զելենսկին X սոցիալական ցանցում։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան աջակցում է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում հրադադարին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք էր հայտնել, որ Զելենսկին պետք է պատասխանատվություն կրի և կայացնի կոնկրետ որոշումներ, որոնք թույլ կտան Ռուսաստանին և Ուկրաինային հասնել երկարաժամկետ խաղաղության, այլ ոչ թե պարզապես հրադադարի։

Leave a Comment