ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը մարտի 10-ից 13-ը Ֆրանսիայի Շամբերի քաղաքում մասնակցում են Ճանապարհների ձմեռային սպասարկման, դիմակայունության թեմայով համաշխարհային համագումարին։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Համագումարի նպատակն է միավորել տարբեր երկրների ճանապարհային ենթակառուցվածքների ձմեռային սպասարկմամբ շահագրգիռ կողմերին՝ քննարկելով ճանապարհների սպասարկման ոլորտում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները։ Թեման հատկապես կարևորվում է կլիմայի փոփոխության մարտահրավերների համատեքստում։

Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ճանապարհային փորձագետներ, գիտնականներ, մասնագետներ, ինչպես նաև ճանապարհների սպասարկման ոլորտը համակարգող պաշտոնյաներ։
Համագումարի պատվիրակների կողմից ներկայացվում է միջազգային փորձը, ներկաները ծանոթանում են նաև այս ոլորտում կիրառվող նորագույն տեխնիկային։
