Նստակյաց կյանքը «դանդաղ գործողության ռումբ» է ձեր առողջության համար․ մասնագետի խորհուրդները

Գիտեի՞ք, որ երկար նստելը ոչ միայն հոգնեցնում է, այլև բառացիորեն «ճնշում» է ձեր օրգանիզմը։ Ահա թե ինչ է տեղի ունենում իրականում.

Ինչո՞ւ է դա վտանգավոր.

  • Ողնաշարի «տագնապը»
  • Խոստովանեք՝ քչերս ենք նստում կատարյալ ուղիղ։ Ծռված դիրքը ստիպում է ողնաշարին դեֆորմացվել, ինչը բերում է քրոնիկ ցավերի։
  • Օրգանները «շնչահեղձ» են լինում
  • Երբ կուզեկուզ նստում եք համակարգչի առաջ, ձեր ներքին օրգանները սեղմվում են։ Դա խաթարում է նորմալ մարսողությունն ու շնչառությունը։
  • Արյան «խցանումներ»
  • Արյունն ու ավիշը «լճանում» են ոտքերում։ Արդյունքը՝ այտուցներ, վարիկոզ և անգամ վտանգավոր թրոմբոզի ռիսկ։
  • Ուղեղի «քաղց»

Սխալ դիրքի պատճառով ուղեղը ստանում է քիչ թթվածին։ Այստեղից էլ՝ գլխացավերը, հոգնածությունն ու կենտրոնացման պակասը։

Լուծումը պարզ է՝ «1 րոպեի կանոնը»

Յուրաքանչյուր ժամը մեկ կատարեք ընդամենը 60 վայրկյան տևողությամբ դադար.

  • Քայլեք սենյակում
  • Կատարեք թեթև ձգումներ
  • Մի քանի անգամ կքանստեք

Դուք անմիջապես կզգաք էներգիայի ներհոսք։ Հիշե՛ք, շարժումն է կյանքի և առողջության հիմքը։

  • Առողջ եղեք և հոգ տարեք ձեր մարմնի մասին:

Կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ՝ Արամ Նալբնադյան

Leave a Comment