Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։
Խորհրդարանում առաջին ընթերացման ժամանակ ներկայացված մի շարք առաջարկությունները հաշվի առնելով՝ նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ:
Ըստ այդմ՝ նախագծերի հիմնական դրույթները հետևյալն են.
- Կարգավորումները տարածվում են ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքերի վրա։
- Հստակեցվել են գրավի իրավունքով ծանրաբեռնված գույքերի օտարման առանձնահատկությունները։
- Նախատեսվել է փոխհատուցման գումարը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ փոխանցելու հնարավորություն՝ հայցի ապահովման միջոց կիրառված լինելու դեպքում։
- Փոփոխություններ են կատարվել քրեական վարույթի և դատավարական ընթացակարգերի մասով։
- Սահմանադրական դատարանի որոշման կատարման նպատակով փոփոխություններ են ներառվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքի մասով։
- Լրացումներ են կատարվել նաև վարչարարության ոլորտում՝ ապահովելու օտարման հիմք հանդիսացող գործունեության շարունակականությունը։