Շնորհավորանքս Ալահշուքուր Փաշազադեին. փաստաբանները Արշակ Սրբազանի կալանքի երկարաձգման մասին

«Արշակ Սրբազանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց։ Շնորհավորանքս Ալահշուքուր Փաշազադեին. Հայոց Եկեղեցին հալածելու իր հրահանգը շարունակվում է կենսագործվել բարձր կատարողականով»,- այսպես է արձագանքել փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը  երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմանը։ 

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է. «Մնացական Մարտիրոսյանը (Կարեն Ֆարխոյանի ձեռքով) երկարացրեց Արշակ սրբազանի կալանքը»։ 

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը 2025 թ. դեկտեմբերի 5-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ 

Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»։ 

Leave a Comment