ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու համար Իրանը պատրաստ է կրճատել իր միջուկային ծրագիրը

Իրանը քննարկում է իր միջուկային ծրագիրը դադարեցնելու կամ կասեցնելու հարցը՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության սրումից խուսափելու համար, հայտում է The New York Times-ը՝ հղում անելով իրանցի և ամերիկացի պաշտոնյաներին։

Ըստ կայքի՝ Թեհրանը կողմ է Վաշինգտոնի կողմից նախորդ տարի առաջ քաշված նախաձեռնությանը, երբ ԱՄՆ-ն առաջարկել էր ստեղծել տարածաշրջանային միջուկային էներգիայի կոնսորցիում։

New York Times-ի աղբյուրները նշում են, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նամակագրության միջոցով քննարկում են հնարավոր կարգավորումը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Թուրքիայի, Եգիպտոսի, Օմանի և Իրաքի դիվանագետները խորհրդակցություններ են անցկացրել իրանական և ամերիկյան կողմերի հետ՝ փորձելով նվազեցնել տարածաշրջանային սրացման ռիսկը։

Հունվարին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը բաց է միջուկային բանակցությունների համար և պատրաստ է պաշտպանել իր շահերը, սակայն մերժում է Միացյալ Նահանգների կողմից ճնշման կամ բռնապետության ցանկացած փորձ։

Փետրվարի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել էր իր համաձայնությունը Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլ սկսելու վերաբերյալ։ Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին փետրվարի 2-ին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը 60%-ից իջեցնել մինչև 20%-ի, եթե արևմտյան երկրները փոխադարձ քայլեր ձեռնարկեն։

Leave a Comment