Պուտինը սատարել է երկրի ամբողջականության վերականգնմանն ուղղված Սիրիայի նախագահի ջանքերը

Ռուսաստանը միշտ հանդես է եկել Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման օգտին և աջակցում է այդ ուղղությամբ Սիրիայի նոր իշխանությունների բոլոր ջանքերին, Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուշադիր հետևել ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ձեր ջանքերին։ Եվ ուզում եմ շնորհավորել ձեզ, որ այս գործընթացը թափ է հավաքում։ Մենք միշտ հանդես ենք եկել Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման օգտին, դուք գիտեք այդ մասին։ Եվ մենք աջակցում ենք այդ ուղղությամբ ձեր բոլոր ջանքերին», – ընդգծել է Պուտինը։

Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Սիրիայի վերականգնմանը: Պուտինի խոսքով՝ ՌԴ-ի և Սիրիայի հարաբերությունների վերականգնման գործում շատ բան է արվել հոկտեմբերին ալ-Շարաայի նախորդ այցից ի վեր:

Ալ-Շարաան նշել է, որ ՌԴ-ն նշանակալի դեր է խաղում Սիրիայում և ողջ Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման գործում: Նա շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Արաբական Հանրապետությունում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի համար:

Leave a Comment