«Ընդդեմ ՀայաՔվեի». փորձում են մերժե՞լ դիտորդական առաքելության գրանցումը

https://arm.sputniknews.ru/20260126/ynddem-hajaqvei-pvordzum-en-merzhel-ditvordakan-araqelutjan-grancumy-98131206.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/06/71985813_0:0:1600:1200_1920x0_80_0_0_22120a66aeeac2f5c21e8ee7d0ef7f52.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«հայաքվե», ավետիք չալաբյան, ատոմ մխիթարյան, դիտորդ, ընտրություններ

«հայաքվե», ավետիք չալաբյան, ատոմ մխիթարյան, դիտորդ, ընտրություններ

Բաժանորդագրվել

Նախաձեռնության անդամները խնդիր են տեսնում Ընտրական օրենսգրքում կատարված հրատապ փոփոխություններում, քանի որ հստակ ժամկետներ կամ սահմանումներ այս կամ այն կետի համար չկան։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնությունն ահազանգում է` ընտրական օրենսգրքում փոփոխություններով՝ որպես դիտորդական առաքելություն իրենց գրանցումը փորձում են մերժել։

Նշենք, որ հունվարի 23-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հրատապ ռեժիմով ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Մինչ նախագծի ընդունումը ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր` տվյալ նախագծով խափանվում է դիտորդական առաքելությունների անվան քողի ներքո քաղաքական միավորների մուտքն ընտրատեղամասեր, որտեղ վերջիններս ենթադրաբար ոչ թե ընտրական գործընթացների վերահսկողություն պետք է իրականացնեն, այլ քաղաքական ուղղորդումներ: Ըստ նախագծի՝ եթե պարզվի, որ դիտորդն աջակցում է որևէ կուսակցության, ապա ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը։

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=23201&year=2026&month=01&day=23

«ՀայաՔվեի» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Ատոմ Մխիթարյանը հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նոր փոփոխություններով չի հստակեցվում՝ ինչպես և ով է որոշելու՝ արդյոք տվյալ դիտորդական առաքելությունը ասոցացվում կամ նույնացվում է որևէ կուսակցության հետ, թե ոչ։

«Օրենքով այժմ նաև պահանջում են, որպեսզի դիտորդական առաքելությունը չիրականացնի «կողմ» կամ «դեմ» քարոզչություն։ Հստակեցված չէ՝ ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Դիտորդական կազմակերպությունը նաև պետք է բացահայտի իր ֆինանսական աղբյուրները, ընդ որում, եթե առաքելության ընթացքում ինչ-որ փոփոխություն լինի, ու լրացուցիչ գումար գա, ԿԸՀ-ն անմիջապես պետք է իմանա։ Այսուհետև դիտորդական առաքելությունները պետք է իրենց վարքագծի կանոնները ներկայացնեն ԿԸՀ, վերջինն էլ հրապարակի այն իր կայքում»,- ասաց Մխիթարյանը։

Մխիթարյանը պարզաբանեց, որ նախկինում՝ որևէ կուսակցության քարոզչության արգելքին, այժմ ավելացել է նաև հակաքարոզչությունը։

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն էլ ընդգծեց, որ հանրության մեջ այս օրենքի նախագիծն անվանում են «ընդդեմ ՀայաՔվեի ու ժողովրդավարության նախագիծ»։ Շեշտեց՝ իրենց համար այդ զարգացումներն անակնկալ էին, առավել ևս, որ ԱԺ-ի նիստերի օրակարգում այդ նախագիծը հայտնվել է նախորդ օրվա երեկոյան։

«Քարոզչության և հակաքարոզչության այդ կոշտ արգելքը հակասում է ՀՀ սահմանադրության 79-րդ հոդվածի որոշակիության սկզբունքին։ Դրանով պահանջվում է, որ օրենքով սահմանված ցանկացած նորմատիվ վարքագիծ պետք է հստակ լինի։ Պարզ չէ նաև, թե ինչ նկատի ունեն ասելով հակաքարոզչություն»,- ասաց Չալաբյանը։

Leave a Comment