Դերասան Հայկ Հովհաննիսյանը հաճախ է ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան կազմակերպում՝ անդրադառնալով ամենատարբեր թեմաների։
Այս անգամ ևս Հայկը նման ֆորմատով է շփվել հետևորդների հետ։ Ինստագրամյան օգտատերերից մեկը հարցրել էր.
«Ձեզ մոտ ամեն ինչ լա՞վ անցավ, գիտեմ, որ դատական պրոցեսի մեջ եք»։ Ի պատասխան՝ Հայկը նշել է.
«Ամեն ինչ հրաշալի է։ Հիմա ինչ վատ բան ասես կմտածեն, բայց լուրջ բան չկա։ Դանակահարություն, բայց նա ողջ է։ Չէ, կատակ էր, նա մահացավ»։