«Կապանի օդանավակայանի թռիչքների ի՞նչ խնդիր կա, մտահոգություններ ունենա՞նք ինքնաթիռի մասով»

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ Սյունիքում նախատեսվո՞ւմ է նոր օդանավակայաններ կառուցել։ «Կապանի օդանավակայանի թռիչքների մասով ի՞նչ խնդիր կա, որովհետեւ համացանցով տարբեր տեղեկատվություն է տարածվում՝ լիցենզիայի, ինքնաթիռի հետ կապված։ Մտահոգություններ ունենա՞նք ինքնաթիռի մասով, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Օդանավի հետ կապված՝ ես գիտեմ, որ հերթական տեխնիկական զննության մեջ է գտնվում օդանավը։ Եվ նաեւ այս ընթացքում աշխատում են, որ մինչեւ տեխնիկական զննության ավարտը այլ օդանավ հնարավոր լինի ներգրավել, եւ թռիչքները կշարունակվեն, որեւէ խնդիր չկա։ Այսինքն՝ տեխնիկական է հարցը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment