Խորհրդարանը վավերացրել է ԵՄ ճգնաժամերի կառավարման գործողություններին մասնակցության համաձայնագիրը

Նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստում Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է «ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։

Խորհրդարանի 55 անդամ կողմ է արտահայտվել վավերացմանը, 24-ը՝ ձեռնպահ։

Կառավարության կարծիքով՝ այս համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին օգտագործել ԵՄ փորձը և կարողությունները ճգնաժամային կառավարման ոլորտում։

Leave a Comment