Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Եգիպտոս համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի։

Leave a Comment