Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի. Եսայի քահանա Արթենյան

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում» հրապարակված Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի Մայր Աթոռում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։ Նշենք, որ հայտարարության մեջ նշվում է, թե,  իբր,  փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս առոչինչ է համարում այս արդյունքները՝ առաջացնելով եպիսկոպոսների դժգոհությունը։

«Հիշյալ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն։ Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես կգա անհրաժեշտ լուսաբանություններով»,- նշել է Տեր Եսային։ 

Հիշեցնենք, որ արդեն կան եպիսկոպոսներ, որոնք զարմանք են հայտնել, թե ինչպես է փաստաթղթում հայտնվել իրենց ստորագրությունները։ Նկատենք, որ ստորագրություններով փաստաթղթի մեջ որեւէ տեքստ չկա ու պարզ չէ, թե, ի վերջո, ինչ են ստորագրել իրականում, որը վերագրվում է ՀԺ-ում հրապարակված հայտարարությանը։

Leave a Comment