Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գծով կապի մեջ է Հայաստանի հետ. Պուտին

https://arm.sputniknews.ru/20251127/rusastany-hapk-i-gtsvov-kapi-mej-e-hajastani-het-putin-96301673.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96299765_206:0:1635:1072_1920x0_80_0_0_193ffcd1c24399582e4dea3837caa1e2.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վլադիմիր պուտին, видео, տեսանյութեր, տեսանյութ

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վլադիմիր պուտին, видео, տեսանյութեր, տեսանյութ

Բաժանորդագրվել

Պուտինը նոյեմբերի 25-27-ը գտնվում է Բիշքեկում։ Այցի ընթացքում նա բանակցություններ է վարել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով կապի մեջ է Հայաստանի հետ:

Պուտինը նշել է ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրներն ու հայտնել` երբ կկայանա հաջորդ գագաթնաժողովը

Նա նշել է, որ կազմակերպության աշխատանքներին մասնակցության ձևաչափի վերաբերյալ Երևանի ընտրությունը Հայաստանի ներքին որոշումն է, և ՀԱՊԿ երկրները դրան հարգանքով են վերաբերվում:

«Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ Մեր հայ գործընկերներն ասում են, որ աջակցում են ՀԱՊԿ-ում կայացվող բոլոր որոշումներին, իրենց համարում են կազմակերպության անդամ, սակայն այս փուլում ձեռնպահ են մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց: Դա իրենց ընտրությունն է։ Եթե նրանք հնարավոր են համարում այդպես աշխատել, ուրեմն լավ է։ Մենք համաձայն ենք, և քանի որ Հայաստանը կազմակերպության անդամ է, իր հետ կապի մեջ ենք», – ասել է Պուտինը լրագրողներին։

Նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս արտոնյալ պայմաններով սպառազինություն և տեխնիկա տրամադրել ՀԱՊԿ երկրներին:

«Մենք ՀԱՊԿ երկրներին արտոնյալ պայմաններ ենք տրամադրում մեր սպառազինությունների և տեխնիկայի ձեռքբերման համար. այդ ամենն աշխատում է բավական արդյունավետ», – նշել է նա:

Բացի այդ, Պուտինը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրները կշարունակեն համատեղ զորավարժություններ անցկացնել՝ այդ թվում փոխգործակցելով հատուկ ծառայությունների գծով:

«Շարունակելու ենք, ինչպես և նախկինում, անցկացնել համապատասխան համատեղ զորավարժություններ բոլոր ուղղություններով։ Դա վերաբերում է ոչ միայն զինված ուժերի մասով համագործակցությանը, այլև հատուկ ծառայությունների աշխատանքին», – ասել է նա։

Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։

Leave a Comment