Կաթողիկոսը հանդիպել է Սերովբե Սրբազանին, որի անունը ևս կար հայտարարությունում, իսկ ստորագրությունը՝ ոչ

Նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Վեհափառ Հայրապետը զրույցի ընթացքում անդրադարձ կատարեց միջազգային հարթակներում և տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում երկու Եկեղեցիների միջև ձևավորված գործակցությանը՝ ի նպաստ հոգևոր առաքելության զորացման։

Հանդիպմանը նաև քննարկվեցին տարածաշրջանում ընթացող զարգացումները և առկա մարտահրավերները։

Իր հերթին Ֆրանկ եպիսկոպոս Կոպանիան խոսեց Գերմանիայի հայոց թեմի հետ ձևավորված հարաբերությունների մասին, նաև վստահեցրեց, որ Հայաստանի համար այս դժվարին ժամանկահատվածում աղոթակից են հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Leave a Comment