Նոյեմբերի 15-ից Հայաստանում կրկին տեղումներ են սպասվում (PAN.am)

Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16- ին , 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 14-ին նույնպես կպահպանվի չոր … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փորձել եմ դաստիարակության պակասը լրացնել․ Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ»-ի նկարահանման տաղավարում մթնոլորտը թեժ է եղել։ Հաղորդման հերթական թողարկումը եթեր է հեռարձակվելու կիրակի օրը։…

Ջաջուռում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կա

Նոյեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 20:50-ի սահմաններում  Ջաջուռ բնակավայրում Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Զաքարիա Մ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ … Read more

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին և գլխավորել իր խմբի մրցաշարային աղյուսակը

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենին և միանձնյա գլխավորել C խումբը։ Խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել նորվեգացի շախմատիստի նկատմամբ։ Երկրորդ պարտիան, որում Մարտիրոսյանը հանդես է … Read more

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել

Համաձայն ՀՀ ԶՈՒ 2026 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ նոյեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ անցկացվել է ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք։ Ինչպես հայտնել է ՊՆ-ն, հավաքի ընթացքում հնչել են դասախոսություններ, անցկացվել սեմինարներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի … Read more

Երևանում կրկին փողոցներ կփակվեն | Yerevan Today

14 Նոյեմբերի, 2026 Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։ Նշենք, որ Երեւանում սկսել են նաեւ տոնածառը տեղադրել։

2027 թվականի հունվարի 2-ից վեց ամիս ժամկետով կարգելվի Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը

Կառավարության որոշմամբ՝ 2027 թվականի հունվարի 2-ից վեց ամիս ժամկետով կարգելվի Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը։ Iravaban.net – ը այս մասին տեղեկանում է Շրջակա միջավայրի նախարարությունից։ Որոշման նպատակն է նպաստել Սևանա լճի կենսառեսուրսների կայուն օգտագործմանը, սիգի պաշարների պահպանությանն ու բնական վերարտադրության ապահովմանը, ինչպես նաև պաշտպանել երկրի պարենային անվտանգությունը։ Որոշման հիմնավորման համաձայն՝ Սևանա լճում սիգի … Read more

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում — MediaNews

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում: Վարչապետը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյան

Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) տեղի ունեցած քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության իր տեսլականին։ Քննարկման ավարտին Փաշինյանին հարց է ուղղվել, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց։ Վարչապետը պատասխանել է, որ այդ ժամանակ Հայաստանը տեսնում է Եվրոպական միության կազմում։ «Հայաստանը ես տեսնում եմ Եվրոպական միության … Read more