Ֆլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսին

17 Հոկտեմբեր, 2026 21:21 Միջազգային Ֆլորիդայում 71-ամյա Սթիվեն Համիլթոնը ձկնորսության ժամանակ զոհվել է ալիգատորի հարձակման հետևանքով։ NBC News-ի հաղորդմամբ՝ տղամարդը ձուկ էր որսում Ուինթեր Գարդեն քաղաքի դոկտոր Բրեդֆորդի անվան զբոսայգում, որը գտնվում է Օռլանդոյից մոտ 24 կիլոմետր արևմուտք։ Ֆլորիդայի Ձկների և վայրի բնության պահպանության հանձնաժողովի (FWC) տվյալներով՝ Համիլթոնը ալիգատորի մահացու … Read more

Արցախահայության վերադարձի իրավունքը չի կարող մոռացության մատնվել․ Հանրային խորհուրդը՝ Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և միջազգային հանրության պատասխանատվության մասին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ անդրադարձ չի կատարել Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը և հայրենի հող վերադառնալու իրավունքին։ Մենք դատապարտում ենք այս լռությունը, հատկապես … Read more

Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի չորս զինված անդամի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) Գազայի հատվածում ավիահարվածներով ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության ռազմական թևի չորս զինված անդամի։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Գազայի հատվածի տարբեր շրջաններում հասցված առանձին հարվածների ընթացքում ՑԱՀԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի չորս ահաբեկչի, այդ թվում՝ մեկին, որը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի կոտորածի ժամանակ Իսրայելի տարածք ներթափանցելուն»,- … Read more

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առաջ

Հռոմի պապ Լևոն XIV-ը դուրս է գրվել հիվանդանոցից՝ թոքերի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ժամը 15:30-ին Հռոմի պապը դուրս եկավ Հռոմի Ջեմելի հիվանդանոցի գլխավոր մուտքից՝ վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվելով շենքից դուրս նրան դիմավորած հավատացյալների առջև։ Հռոմի Պապն ուրախ տեսք ուներ և առանց մամուլի համար հայտարարության անցավ միջանցքը մետաղական ցանկապատերի միջով … Read more

Վրաստանում ժամանակավորապես արգելվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Լարս

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնել է, որ ժամանակավորապես փակվել է դեպի Լարս անցակետ տանող ճանապարհը բեռնատարների համար։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում՝ Մուգուդայի կիրճի կամրջային անցման վրա, անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու պատճառով ժամանակավորապես արգելվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։ Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքով անցնող Լարսի ճանապարհը միակ … Read more

Սեփականատերը ցանկանում է ձեզ հանել հաշվառումից. 2 դեպք, երբ դա չի կարող արվել. ինչ է նախատեսվում 2027 թ.-ի հունվարի 1-ից

2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է, որ սեփականատերը կկարողանա նախաձեռնել իր գույքի հասցեում հաշվառված անձին հաշվառումից հանելը, իսկ հաշվառված անձը պատասխանելու համար կունենա 5 աշխատանքային օր։ Եթե այդ ժամկետում պատասխանեք, և հաստատվի 2 հանգամանքից առնվազն մեկը, սեփականատիրոջ նախաձեռնությունը կմերժվի։ Նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև 2026 թվականի հոկտեմբերի 25-ը և դեռ ընդունված չէ։ Ինչպես … Read more

Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները․ Գևորգ Պապոյան

Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Արևային պանելը արտադրում է էլեկտրաէներգիա, որի մի մասը ցերեկը օգտագործվում է, մյուս մասը՝ կուտակվում կուտակիչներում, իսկ գիշերն արդեն օգտագործվում է կուտակիչների էլեկտրաէներգիան»,- նշել է նա։ Տեսանյութը՝ այստեղ։

Հայաստանն ու Տաջիկստանը կփոխանակվեն էկոհամակարգերի պահպանության փորձով

COP17-ին ընդառաջ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից: Քննարկել են էկոհամակարգերի պահպանության, վերականգնման, կենսաբազմազանության մշտադիտարկման և գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման և կենսառեսուրսների կայուն կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձել են նաև Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու այս … Read more

Հնդկաստանում 17 մարդ է մահացել` կրոնական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով

NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Կալկաթայում Դուրգա Պուջա կրոնական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ։ «Շաբաթ օրը Հյուսիսային Կալկաթայում գտնվող Դուրգա Պուջա ժամանակավոր տաղավարում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են», — հաղորդել է հեռուստաալիքի կայքը։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։

Իրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքում

17 Հոկտեմբեր, 2026 21:10 Միջազգային Իրանը սպառնացել է հարձակվել Պարսից ծոցի երկրների ստորջրյա ինտերնետային մալուխների, տվյալների կենտրոնների և արհեստական բանականության օբյեկտների վրա, եթե ԱՄՆ-ը վերսկսի ռազմական գործողություններն իսլամական հանրապետության դեմ։ Այս մասին Press TV հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Նրա խոսքով՝ հնարավոր թիրախներ կարող … Read more