Հնդկաստանում 17 մարդ է մահացել` կրոնական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով

NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Կալկաթայում Դուրգա Պուջա կրոնական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ։

«Շաբաթ օրը Հյուսիսային Կալկաթայում գտնվող Դուրգա Պուջա ժամանակավոր տաղավարում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են», — հաղորդել է հեռուստաալիքի կայքը։

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։

Leave a Comment