Հռոմի պապ Լևոն XIV-ը դուրս է գրվել հիվանդանոցից՝ թոքերի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ժամը 15:30-ին Հռոմի պապը դուրս եկավ Հռոմի Ջեմելի հիվանդանոցի գլխավոր մուտքից՝ վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվելով շենքից դուրս նրան դիմավորած հավատացյալների առջև։
Հռոմի Պապն ուրախ տեսք ուներ և առանց մամուլի համար հայտարարության անցավ միջանցքը մետաղական ցանկապատերի միջով դեպի իրեն սպասող սև ամենագնացը: Ճանապարհին նա ձեռքով արեց հավատացյալներին, իսկ մեքենայի մոտ զրուցեց Ուկրաինայից մի ընտանիքի հետ, որի դուստրը ժամանել էր Իտալիա ՝ ուռուցքաբանական հիվանդությունը բուժելու համար: