Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու … Read more

Ի պատասխան ակնհայտ խեղաթյուրված պնդումների՝ ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել

ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան հունվարի 8-ին լրատվամիջոցներում տեղ գտած մի քանի ոչ արժանահավատ և ակնհայտ խեղաթյուրված պնդումների: «Տեղեկացնում ենք, որ 2025թ.-ի համար Ընկերության ներդրումային ծրագիրը հաստատվել է շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ, որից մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը և ժամանակավոր կառավարչի նշանակումը՝ 2025թ. հուլիսի 1-ի դրությամբ, … Read more

«Չաղ Ռուստամի» հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է

Ինչպես հայտնել էինք, հունվարի 2-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանում՝ «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով՝ մահացել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի հայրը: Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:38-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է … Read more

ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. վարչապետ. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։ «Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է … Read more

Ինչ գիրք է ընտրել Աննա Հակոբյանը հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է, թե ինչ գիրք է ընտրել հունվարին ընթերցելու համար: ««Պոզիտիվ մտածողության զորությունը». այս փոքրիկ ու թեթև բովանդակությամբ գիրքը ընտրեցի հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար։ Այս փուլում, գիտեք, ընթերցելը իմ առաջնային գործն է, բայց դա վերաբերում է մասնագիտական 300-500 էջերով բարդ գրականությանը։ Այս գիրքը կծառայի որպես հաճելի ժամանց։ Ես, իհարկե, … Read more

Ալյասկայի Ջունո քաղաքում 1 շաբաթում 2 մետր ձյուն է տեղացել. արտակարգ դրություն է հայտարարվել

Ալյասկայի Ջունո քաղաքում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ռեկորդային 82 դյույմ (մոտ 2 մետր) ձյուն է տեղացել, ինչի հետևանքով նավակներ են խորտակվել, տանիքներ փլուզվել, գրել է The Washington Post-ը։ Ջունոյի նավահանգստի պետ Մեթյու Քրեսվելը հայտնել է խորտակված նավերի մասին: Նրա խոսքով՝ նավերի վրա ձյան ծանրաբեռնվածությունը հասել է 45 ֆունտի՝ մեկ քառակուսի ոտնաչափի համար (220 կգ մեկ քառակուսի … Read more

Ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, բուք

Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 8-ին՝ 13-15մ/վրկ, 9-ին, 11-12-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ … Read more