Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ում մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա ընդունելությանը

Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը շնորհավորել է ներկայացուցչության աշխատակազմին և հայկական պատվիրակությանն օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ հանուն Հայաստանի զարգացման, բարեկեցության ու խաղաղության: «Անկախության օրը … Read more

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղար առաջին անգամ կարող է առաջին կին դառնալ

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղար առաջին անգամ կարող է առաջին կին դառնալ, և Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջասինդա Արդեռնը, հաղորդում է Bloomberg-ը։ «ՄԱԿ-ը ղեկավարած ինը մարդկանցից բոլորը տղամարդիկ են եղել։ Փոփոխությունների կոչերը գնալով ավելի բարձր են դառնում։ Այս ամիս ընդունված բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամներին «լուրջորեն հաշվի առնել» կանանց՝ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուներ ընտրելիս», – … Read more

Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոյին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակզմից:   Վարչապետ Փաշինյանը ողջունել է Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացումը և կարևորել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված ծրագրերը: Մարկոս Պերեստրելլոն շնորհակալություն է հայտնել սեմինարը բարձր մակարդակով … Read more

Մինչ հայերը փորձում են հաշտվել Լեռնային Ղարաբաղի աղետալի կորստի հետ, Միացյալ Նահանգների հայկական սփյուռքը հիասթափված է իր հայրենիքից

Մինչ հայերը փորձում են հաշտվել Լեռնային Ղարաբաղի աղետալի կորստի հետ, Միացյալ Նահանգների հայկական սփյուռքը հիասթափված է իր հայրենիքից: Շատերի համար Փաշինյանի կողմից ստորագրված վերջին նախնական խաղաղության համաձայնագիրը նվաստացուցիչ կապիտուլյացիա է, հաղորդում է Washington Examiner-ը։ Ամերիկահայ հաղորդակցության ռազմավար Ստեֆան Փեչդիմալջինը կայքին տված հարցազրույցում նշել է, որ հայերը խիստ վրդովված են, որ ԱՄՆ-ն չի կարողացել այնքան աջակցել … Read more

Գետինը թող մտնի՝ Հիսուս Քրիստոսի անունը չտա. պատգամավորը՝ Փաշինյանին

«Փաշինյանը մուրճը վերցրած քանդում է պետականության հիմքերը․ էն երեխայի արցունքի համար, որ Եռաբլուրում հոր նկարը գրկած հրաշքի է սպասում, պետք է պատասխան տա։ Մի անգամ էժան ներկայացում խաղացել է ու տեսել ենք ծնկի գալուց հետո ինչ է եղել»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նշենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության … Read more

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային հավաստագրերի ժամկետը երկարացվել է մինչև 2028 թ.

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։  Ծրագրի շրջանակում այս պահի  դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է … Read more

ԱԽ քարտուղարը և ՆԱՏՕ-ի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալ Բուրչու Սանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Երևան և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու արդյունքին միտված երկկողմ փոխգործակցությունը: Բուրչու Սանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանում «108-րդ … Read more

Թեհրանը և Մոսկվան այս շաբաթ կստորագրեն նոր ատոմակայանների կառուցման վերաբերյալ փաստաթղթեր

Թեհրանը և Մոսկվան այս շաբաթ կստորագրեն նոր ատոմակայանների կառուցման վերաբերյալ փաստաթղթեր։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար և Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։ «Իրանը և Ռուսաստանը առաջիկա օրերին կստորագրեն նոր ատոմակայանների կառուցման վերաբերյալ համաձայնագիր», – նրա խոսքերը մեջբերել է IRNA գործակալությունը։Էսլամին ասել է, որ համապատասխան փաստաթղթերը կստորագրվեն այս շաբաթ։

Անկախության օրվա կապակցությամբ ՀԿԾ-ում առաջին անգամ անցկացվել է հարկադիր կատարողների երդման արարողություն

Հայաստանի  Հանրապետության անկախության հռչակման 34-ամյակի  առթիվ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ։  Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, շնորհավորելով Ծառայության աշխատակիցներին Անկախության տարեդարձի առթիվ, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս անկախության հռչակման 34-րդ տարեդարձի հռչակման կապակցությամբ։ Պետք է ընդունել, որ անկախությունը գերագույն և բացարձակ արժեք է։ Ընդ որում, անկախության պահպանման … Read more

Սա այն դեպքն է, երբ ժողովրդական լեզվով ասած՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին․ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիրը» նյարդային ցնցումների մեջ է ընկել այն բանից հետո, երբ «Մայր Հայաստանը» հայտարարեց Վաղարշապատում արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։ Քարոզարշավը դեռ չսկսած՝ արդեն իսկ կեղտոտ տեխնոլոգիաներ են ուզում կիրառել, Արմավիրի «մարզպետի» կողմից այդ թվում՝ զրպարտանք։ Սա այն դեպքն է, երբ ժողովրդական լեզվով ասած՝ գողն առաջինն … Read more