Ալյասկայի Ջունո քաղաքում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ռեկորդային 82 դյույմ (մոտ 2 մետր) ձյուն է տեղացել, ինչի հետևանքով նավակներ են խորտակվել, տանիքներ փլուզվել, գրել է The Washington Post-ը։
Ջունոյի նավահանգստի պետ Մեթյու Քրեսվելը հայտնել է խորտակված նավերի մասին: Նրա խոսքով՝ նավերի վրա ձյան ծանրաբեռնվածությունը հասել է 45 ֆունտի՝ մեկ քառակուսի ոտնաչափի համար (220 կգ մեկ քառակուսի մետրի համար), ինչը հանգեցրել է ինչպես ձկնորսական, այնպես էլ զվարճանքի նավակների խորտակման, որոնց արժեքը տատանվում է 5000-ից մինչև 200 հազար դոլարի սահմաններում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
133 դիտում