Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, ինչի շրջանակում երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացումը՝ ի շահ երկու երկրների։ Արմեն Գրիգորյանը վերոնշյալի համատեքստում ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ՀՀ կառավարության հետևողական մոտեցումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

294 դիտում

Leave a Comment