Ինչ գիրք է ընտրել Աննա Հակոբյանը հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար


Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է, թե ինչ գիրք է ընտրել հունվարին ընթերցելու համար:

««Պոզիտիվ մտածողության զորությունը». այս փոքրիկ ու թեթև բովանդակությամբ գիրքը ընտրեցի հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար։
Այս փուլում, գիտեք, ընթերցելը իմ առաջնային գործն է, բայց դա վերաբերում է մասնագիտական 300-500 էջերով բարդ գրականությանը։ Այս գիրքը կծառայի որպես հաճելի ժամանց։

Ես, իհարկե, կարող եմ որպես ժամանց ընտրել բամբասանքը կամ հարևանների անձնական կյանքը քննարկելը, բայց դա կլինի սպառողական ժամանց, որն ինձանից ահագին էներգիա կտանի՝ դիմացը չտալով ոչինչ։

Մինչդեռ նախընտրում եմ միտքս ու հոգիս ուրիշների համար անտեղի ու անիմաստ «դատարկելու» փոխարեն շարունակաբար լցնել նոր գիտելիքներով, էմոցիաներով, եզրակացություններով։

Մի խոսքով՝ հունվարի վերջին անպայման կասեմ՝ կարդացի՞, թե՞ մեծ-մեծ խոսում եմ հիմա»,- գրել է նա:

611745208_25830302883253310_450061485977479494_n.jpg (588 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

293 դիտում

Leave a Comment