Նոյեմբերի 18–19–ին Շենժենում կայանալիք APEC-ի գագաթնաժողովի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորում) շրջանակում տեղի կունենա ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Օլիվիա Ուելսը՝ հաստատելով ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպման հիմնական թեման կլինի միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ լայնածավալ համաձայնագրի մշակումը:
«Մենք չենք ակնկալում որևէ համաձայնագրի կնքում։ Ես դա կբնութագրեի որպես սկզբնական փուլ, որպես առաջին խոսակցություն՝ առնվազն առաջնորդների մակարդակով»,– CNN–ի հետ զրույցում ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Ըստ նրա` քննարկումները կարող են վերաբերել նաև Իրանի դեմ ԱՄՆ–ի պատերազմին և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա իր հերթին նշել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի թեման դժվար թե քննարկվի առաջնորդների հանդիպման ժամանակ:
ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են մարդասիրական առաքելության շուրջ շփումներ սկսել. Ուշակով
«Չինաստանն այդ գործընթացի մասնակից չէ, ուստի այստեղ Ուկրաինայի թեման քննարկելն անտեղի կլիներ»,– պարզաբանել է պաշտոնյան:
Նա նաև նշել է, որ Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպում չի նախատեսվում:
Կարդացել են
15 անգամ