Պարտադիր բուժզննություն այլևս չկա․ ինչ է փոխվում սոցփաթեթում 2026-ից • Tribune.am

2026 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը։ Այս մասին Tribune.am-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Սոցիալական փաթեթի շահառուն կարող է իր սոցփաթեթի գումարները (օրինակ, ամսական 6000 դրամը) ցանկության դեպքում ուղղել Առողջության համընդհանուր ապահովագրության համար ապահովագրավճարի մարմանը՝ դիմում գրելով գործատուին։ Սոցփաթեթի շահառուն կարող է նաև … Read more

Տարածաշրջանը նստած է պայթող ականի վրա, ինչ-որ մեկը պատրա՞ստ է էդ քանակի մեր հայրենակիցներին ընդունել (տեսանյութ)

Հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։

Aurora News | ԵՄ–ԱՄՆ հարաբերությունները լարված են․Կայա Կալլասը

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրոպայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ «այնքան էլ լավը չեն», կան «բացահայտ անհամաձայնության պահեր»։ «Ես ուզում եմ անդրադառնալ տրանսատլանտյան հարաբերությունների վիճակին, որը վերջերս շատ է քննարկվել։ Միացյալ Նահանգները անփոխարինելի դաշնակից է, բայց նաև պարզ է, որ մեր հարաբերությունները այնքան լավը չեն․ կան բացահայտ անհամաձայնություններ․ տարբեր հարցերի շուրջ», – … Read more

Aurora News | Վեճ և դանակահարություն՝ ձնագնդիով խփելու համար

Հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզեց, որ 17-ամյա պատանուն դանակահարել են։ Ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն էր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում … Read more

Ֆիդանը մասնակցել է Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլին նվիրված նիստին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 12-ին մասնակցել է Պաղեստինի Գազայի հատվածի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքերին նվիրված հերթական շրջանակային նիստին: Թուրքական մամուլում հանդիպումը որակվում է ծայրաhեղ կարևոր և նշվում, որ այն դեկտեմբերին ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացված առաջին նմանատիպ քննարկման շարունակությունն է: Տեղեկության համաձայն՝ նիստին մասնակցել են նաև պաշտոնյաներ ԱՄՆ-ից, Եգիպտոսից և Կատարից: Հավելենք, որ … Read more

Գազայում ավելի քան 100 երեխա է մահացել 2025-ի հոկտեմբերի 10-ի հրադադարից հետո. ՅՈւՆԻՍԵՖ

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Գազայի հատվածում ավելի քան 100 երեխա է սպանվել, ևս մի քանիսը ցրտահարությունից են մահացել: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ)։ «Հրադադարից ի վեր հարյուր երեխա է զոհվել, այսինքն` օրական գրեթե մեկ մանկական մահ։ Բայց իրական թվերն ավելի բարձր են»,- Ժնևում … Read more

Օգնությունը ճանապարհին է․ Թրամփը կոչ է արել շարունակել ցույցերը Իրանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանում ցուցարարներին շարունակել ցույցերը և «գրավել կառավարությունը»։ «Իրանցի հայրենասերներ, շարունակեք ձեր բողոքը։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ Օգնությունը ճանապարհին է, հիմա»,- գրել է նա։

Դատախազությունը պահանջել է մահապատժի ենթարկել Հարավային Կորեայի նախկին նախագահին

Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել է նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին մահապատժի ենթարկել 2024 թվականի դեկտեմբերին երկրում անօրինական ռազմական դրություն մտցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Yonhap» գործակալությունը։ Յուն Սոկ Յոլի գործով եզրափակիչ նիստը Սեուլի դատարանում սկսվել էր հունվարի 9-ին: Սակայն հարցը այդպես էլ չէր հասել պատժի պահանջին, ուստի հունվարի 13-ին լրացուցիչ նիստ էր նշանակվել հատուկ դատախազ … Read more

​Հայտնի է՝ ինչու է Բարսելոնան ջնջել Կանսելուի տրանսֆերի մասին հրապարակումը

​Երեքշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց «Ալ-Հիլալի» պաշտպան Ժոաու Կանսելուի վարձակալության մասին, սակայն կարճ ժամանակ անց տեղեկատվությունը անհետացավ ակումբի պաշտոնական կայքից և սոցիալական ցանցերի էջերից։ ​Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը հեռացրել է նորությունը, քանի որ գործարքը դեռ վերջնականապես փակված չէ։ Կողմերը դեռ պետք է փաստաթղթեր փոխանակեն։​«Բարսելոնան» 31-ամյա պորտուգալացուն վարձակալելու է մինչև ամառ։ Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Կանսելուն … Read more