Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է
«Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Պատճառը ձնահոսքի վտանգն է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում: