Արման Ծառուկյանը գլխավորել է հայ MMA մարտիկների վարկանիշը

08 Հունվարի 2026, 19:13 2026 թվականի հունվար ամսվա տվյալներով՝ Արման Ծառուկյանը հայ MMA մարտիկների թոփ‑10-ում զբաղեցրել է առաջին տեղը։ Ցանկը կազմվել է MMAELO հարթակի տվյալների հիման վրա, որտեղ վարկանիշը ձևավորվում է՝ հաշվի առնելով մարզիկների արդյունքները և նրանց մրցակիցների մակարդակը։ Յուրաքանչյուր մենամարտ, ինչպես նաև հաղթանակի կամ պարտության ձևը անմիջականորեն ազդում են վերջնական ELO ցուցանիշի վրա։ Այսպիսով, … Read more

Բախումներ Սիրիայում. կողմերը հաղորդում են զոհերի մասին

Սիրիական բանակը ռազմական գործողություններ է սկսել Հալեպի մի քանի շրջաններում գտնվող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) դիրքերի դեմ։ Երկու կողմերի միջև բախումները ներկայում շարունակվում են։ Սիրիական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ SDF-ին վերագրվող հրետակոծությունները վնասել են քաղաքային հիվանդանոցը և ուսանողական հանրակացարանը։ Իրավիճակի սրման հետ մեկտեղ, խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան … Read more

Գեղարքունիքիում 20-ամյա վարորդը «Լադա»-ով բшխվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում․ կա վիրшվոր

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում  Վահան գյուղից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհին 20-ամյա Խաչիկ Բ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական … Read more

Հայաստանին պետք է ուժեղ տնտեսություն և մենք այն կապահովենք. «Մեր Ձևով» շարժում

Փաշինյա՛ն, ժողովրդի ձայնը լսելը թուլություն չէ։ Հայաստանին պետք է ուժեղ տնտեսություն և մենք այն կապահովենք: Այս մասին գրված է «Մեր Ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում: Մարամասները՝ տեսանյութում.

Մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր բարեկամ Իրանի հետ հարաբերություններին. Միրզոյանը՝ Իրանի ԱԳ փոխնախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող … Read more

Մեկ տոննա «Կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է. Hetq.am

8 Հունվար, 2026 18:47 Մամուլ Ապօրինի ճանապարհով Հայաստան ներմուծված մոտ 1 տոննա «Կոկաին» տեսակի թմրամիջոց ներկրելու գործը 2025թ. դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Արդեն կայացել է առաջին դատական նիստը: Մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Այս մասին գրում է Հետքը: Մասնավորապես՝ մեղադրանք է առաջադրվել Դատական ակտերի հարկադիր … Read more

«Ապրի, ապրի, Հիսուսի 12-րդ առաքյալը». Տիգրան Պասկևիչյան

Հրապարակախոս, բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Եվրոպական Միությունը չի կարող հանդուրժել միջազգային իրավունքի խախտումները՝ լինի դա Կիպրոսում, Լատինական Ամերիկայում, Գրենլանդիայում, Ուկրաինայում, թե Գազայում, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։ Դանիայի կամ Գրենլանդիայի վերաբերյալ ոչինչ չի կարող որոշվել առանց Դանիայի … Read more

Ռուսաստանում Հայաստանի վերաբերյալ երկու մրցակցող մոտեցում կա․ «Առանց տողատակի»

Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդման շրջանակում նման տեսակետ է հայտնել «Հայկական խորհուրդ» կազմակերպության նախագահ Արեգ Քոչինյանը։ Զրույցի ընթացքում Լևոն Սարդարյանն ու Արեգ Քոչինյանն անդրադարձել են տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական իրադարձություններին, ինչպես նաև Հայաստանի ներսում և երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Քոչինյանի համոզմամբ՝ Հայաստանում օր առաջ պետք է ստեղծվի երկաթուղու ազգային օպերատոր՝ հաշվի առնելով երկրի հաղորդակցային … Read more

Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու … Read more